Լեհաստանում շարունակվում է շախմատի Եվրոպայի 2013թ. անհատական առաջնությունը: 9-րդ տուրում Հայաստանի հավաքականի գրոսմայստերների մասնակցությամբ պարտիաներում գրանցվել են հետևյալ արդյունքները՝
Վլադիմիր Հակոբյան – Մարկո Տրատար՝ 0.5:0.5
Սերգեյ Մովսեսյան – Լուկաշ Չերնուշեկ՝ 1:0
Գաբրիել Սարգսյան – Տոմաշ Պետենյի՝ 1:0
Անտոն Կարաբով – Տիգրան Պետրոսյան՝ 1:0
Մեր հավաքականի անդամները մրցաշարային աղյուսակում դասավորվել են հետևյալ հաջորդականությամբ՝
8. Սերգեյ Մովսեսեյան – 6.5 միավոր
27. Գաբրիել Սարգսյան – 6 .0
57 Տիգրան Պետրոսյան – 5.5
108. Վլադիմիր հակոբյան – 5.0
Հավելենք, որ մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորող Ալեքսանդր Մոսիենկոն վաստակել է 7.5 միավոր:
Մրցաշարին մասնակցում են 280 շախմատիստներ:






































