«Սանթոս»-ի հարձակվող Նեյմարը երկրորդ անգամ անընդմեջ միջազգային շուկայում ամենամեծ պահանջարկը վայելող ֆուտբոլիստ է ճանաչվում: SportsPro ամսագիրն իր ընտրությունը բացատրում է այն փաստով, որ հենց Նեյմարը պետք է զբաղեցնի լրատվամիջոցների առաջին էջերն առաջիկա երեք տարիների ընթացքում:
«Մենք հաշվի ենք առնում այն փաստը, որ առաջիկայում Նեյմարին սպասվում աշխարհի առաջնությունը, որի շրջանակներում նա գլխավոր գործող անձ կդառնա: Նեյմարը սուպերաստղ է Բրազիլիայում: Նրան նաև աղմկոտ տեղափոխություն է սպասվում` Եվրոպա:
Նեյմարը, հավանաբար, «Բարսելոնա» կտեղափոխվի, որտեղ կարող է էլ ավելի բարելավել իր խաղային որակները»,- նշել է ամսագրի ներկայացուցիչը:








































