«Մանչեսթեր Սիթի»-ի իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին գովեստի խոսքեր է հղել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը գլխավորող Ալեքս Ֆերգյուսոնին, ով հայտարարել է մարզչական կարիերան ավարտելու մասին:
«Դա նրա որոշումն է, որը մենք պարտավոր ենք հարգել: Ինձ համար մեծ պատիվ էր վերջին 3 տարիներին մրցակցել նրա հետ:
Հաջողություն եմ մաղթում Ֆերգյուսոնին: Վստահաբար կարող եմ ասել, որ Ֆերգյուսոնն աշխարհի լավագույն մարզիչն է վերջին 27 տարիներին»: