Tuttomercato-ի փոխանցմամբ՝ «Սանթոս»-ի հարձակվող Նեյմարն իր ընկերներին տեղեկացրել է, որ թիմը լքելու վերջնական որոշում է ներկայացրել:
Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվողն ակումբային գրանցումը փոխելու է առաջիկա ամռանը:
Նեյմարի տրանսֆերի ձեռքբերման հիմնական հավակնորդը համարվում է կատալոնական «Բարսելոնա»-ն: Հարձակվողն արդեն հայտարարել է, որ չի ընդունելու «Ռեալ»-ի առաջարկը:








































