Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կոչ է արել խաղընկերներին կենտրոնանալ առաջիկա խաղերի վրա: Ֆուտբոլիստը նման արտահայտություն է կատարել Պեպեի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Պեպեն պահանջել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյից ավելի հարգանքով վերաբերվել դարպասապահ և ավագ Իկեր Կասիլյասին: Պորտուգալացի մասնագետն իր հերթին հայտնել է, որ Պեպեն նույնպես խնդիր ունի, որի անունն է Ռաֆայել Վարան:
«Եկել է բոլոր վեճերին վերջ դնելու պահը: Ես խոսում եմ մարզչի, Կասիլյասի և Պեպեի մասին: Պետք է սևեռել ուշադրությունը Իսպանիայի գավաթակիր դառնալու ուղղությամբ և միասնական լինել»,- ասել է Ռամոսը:








































