ՖԻԴԵ-ն հրապարակել է տղամարդկանց և կանանց անհատական, ինչպես նաև ՖԻԴԵ-ի անդամ երկրների վարկանիշային նոր աղյուսակները:
Հայաստանը պահպանել է 4 հորիզոնականը և հետ է մնում միայն Ռուսաստանից, Ուկրաինայից ու Չինաստանից:
Հայասատանի լավագույն շախմատիստ Լևոն Արոնյանը նույնպես պահպանել է իր երրորդ հորիզոնականը` 2808 միավորով: Առաջին տեղում հնդիկ Վիշվանաթհան Անանդն է` 2817 միավոր, երկրորդում` նորվեգացի Մագնուս Կարլսենն է` 2815 միավոր: Սերգեյ Մովսիսյանը 35-րդն է` 2705 միավոր, Վլադիմիր Հակոբյանը` 71-րդը` 2670 միավոր, Գաբրիել Սարգսյանը` 79-րդը` 2663 միավոր:
Կանանց վարկանիշային աղյուսակում հայ շախմատիստուհիներից լավագույնը Էլինա Դանիելյանն է. Քաթարում լավ հանդես գալու շնորհիվ նա բարձրացել է 11 հորիզոնականով և 2506 միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը: Լիլիթ Մկրտչյանը 2468 միավորով 31-րդն է, Լիլիթ Գալոյանը` 87-րդը` 2377 միավոր: