Կիսապաշտպան Անդրեա Պիրլոն, ով հանդես է գալիս MLS-ի «Նյու-Յորք Սիթի» ակումբում, մտադիր չէ վերադառնալ Ա Սերիա։ Այս մասին նա հայտարարել է Corriere della Sera-ի հետ զրույցում։
«Մեծ բավականություն էի ստանում «Յուվենտուս»-ում խաղալիս։ Մեծ հաջողությունների եմ հասել նաև «Միլան»-ում, բայց այլևս Ա Սերիա չեմ վերադառնա։
Վերջին շաբաթներին մի քանի ակումբներից առաջարկ եմ ստացել, բայց որոշումս չեմ փոխի։ Սա նաև հարգալից վերաբերմունք է բոլոր նրանց նկատմամբ, ովքեր վստահել են ինձ»,- հայտարարել է կիսապաշտպանը։








































