«Փյունիկ»-ի հարձակվող Վարդան Պողոսյանը տեղափոխվել է մոլդովական «Դաչիա», տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
23-ամյա ֆուտբոլիստն արդեն պայմանագիր է ստորագրել և թիմին կմիանա հունվարի 14-ից։
Հիշեցնենք, որ «Փյունիկ»-ում Վարդանը հանդես էր գալիս 2015-ի հուլիսից վարձակալության հիմունքներով։
Նշվում է նաև, որ ելույթները «Փյունիկ»-ում այլևս չեն շարունակի Գագիկ Պողոսյանը, Վասպուրակ Մինասյանը, Կարեն Եսայանը, Գեղամ Թումբարյանը, Էրիկ Նազարյանը և Հովհաննես Փափազյանը։





































