Իտալական «Միլան»-ը պաշտոնապես ձեռք բերեց գանացի կիսապաշտպան Կևին-Պրինս Բոատենգի տրանսֆերը, ով անցյալ մրցաշրջանում հանդես էր գալիս գերմանական «Շալկե»-ում, տեղեկացնում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:
Ըստ աղբյուրի՝ գանացի ֆուտբոլիստն այսուհետ կարող է մասնակցել Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի հանդիպումներին:
Հիշեցնենք, որ «Շալկե»-ն խզել էր Բոատենգի պայմանագիրը 2015 թվականի դեկտեմբերին:







































