Շարունակվում է Փարիզում և Սանկտ Պետերբուրգում անցկացվող Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարը:
8-րդ տուրում Արոնյանը միավորը կիսեց Լորան Ֆրեսինետի հետ: Լևոնը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիան ավարտվեց 41-րդ քայլում:
Այս պահին Արոնյանը Լագրեյվի, Գելֆանդի և Անանդի հետ 4.5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:








































