Բրազիլահայ շախմատիստներ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Արմեն Բրուտյանը մասնակցում են Բրազիլիայի Պոնտա Նեգրա քաղաքում անցկացվող աշխարհի առաջնության 2.4 փնջային մրցաշարին: Այդ մասին հայտնում է Armchess.am-ը:
Երեք տուրից հետո Մխիթարյանն ունի 2,5, Բրուտյանը` 2 միավոր:
Մրցաշարին մասնակցում են Բրազիլիայի, Բոլիվիայի եւ Պերուի 84 շախմատիստներ:
Շախմատի միջազգային ֆեդերացիան ՖԻԴԵ-ի վարպետի կոչում է շնորհել երեւանցի շախմատիստ Վահրամ Մեջլումյանին:










































