Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն ամուսնացել է: Այդ մասին հայտնել է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը:
Նրա կինն ուսանողուհի է, անունը` Նանա:
«Սպարտակ»-ը շնորհավորել է նորապսակներին և մաղթել նրանց երկար տարիների երջանիկ ու համատեղ կյանք: