Կառլոս Տևեսը ցանկանում է հայրենիք վերադառնալ:
«Ամեն ինչ կտայի, որպեսզի «Բոկա» վերադառնալու հնարավորություն ունենամ: Սակայն ներկայումս դա գրեթե անհնարին է: Խնդիրը կայանում է նրանում, թե ով է վճարելու տրանսֆերիս դիմաց:
Երբ չէի խաղում «Սիթի»-ի կազմում, նրանք հրաժարվեցին վաճառել իրավունքներս «Միլան»-ին, որը պատրաստ էր 20 մլն եվրո վճարել: Նախատեսում եմ Արգենտինա վերադառնալ 33 տարեկանում:
Գիտեմ, որ Արգենտինայի ազգային հավաքականի մարզիչը պատրաստվում է հայտավորել ինձ ընտրանու կազմում»,- Sky Sports-ը մեջբերում է Տևեսի խոսքերը:








































