Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի կարծիքով` Մադրիդի «Ռեալ»-ը կարող է առավելության հասնել Դորտմունդի «Բորուսիա»-ի նկատմամբ և Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիր ձեռք բերել:
«Վստահ եմ, որ «Ռեալ»-ի ֆուտբոլիստները դուրս կգան «Սանտիագո Բերնաբեո»-ի խաղադաշտ և ջանք չեն խնայի Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ անցնելու համար:
«Ռեալ»-ը կդիմի ցանկացած քայլի` հաղթանակ գրանցելու համար: Կարծում եմ` հավանական է, որ «արքայական ակումբ»-ը առավելության կհասնի «Բորուսիա»-ի նկատմամբ»,- Marca-ն մեջբերում է Նադալի խոսքը:





































