Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրայի կարծիքով` Քրիշտիանու Ռոնալդուն որոշիչ դեր կունենա Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Բորուսիա»-ի դեմ խաղում:
«Ռոնալդուին ճանաչողները գիտեն, որ նա պատրաստ է ցանկացած խաղի: Նշանակություն չունի, թե ինչ խաղի մասին է խոսք գնում:
Քրիշտիանուն իսկապես պրոֆեսինալ է: «Բորուսիա»-ի դեմ հանդիպմանը մեզ հատկապես անհրաժեշտ է Ռոնալդուի խաղն ու նրա գոլերը: Հուսով եմ նաև, որ բոլորս կարող ենք պատշաճ մակարդակի խաղ ցուցադրել»,- ասել է Խեդիրան:







































