Friday, 19 06 2026
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը

Օրվա ամենաուշագրավ տրանսֆերային խոսակցությունները

Որքան մոտենում է տրանսֆերային պատուհանը, այնքան ավելի շատ են խոսում այս կամ այն ֆուտբոլիստի որևէ ակումբ տեղափոխվելու մասին: Ներկայացնում ենք համաշխարհային մամուլի՝ օրվա ամենաուշագրավ տրանսֆերային խոսակցությունները:

Անտուան Գրիզման(«Ատլետիկո Մադրիդ»)
Ո՞ւր կարող է տեղափոխվել՝ «Չելսի»

Մադրիդի «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Անտուան Գրիզմանը Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր տրանսֆերային նպատակն է: Այս մասին գրում է բրիտանական «Sunday Mirror»-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբը, սակայն, չի պատրաստվում հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից, եթե որևէ ակումբ իրեն չվճարի նվազագույնը 25 միլիոն ֆունտ: Ավելի վաղ «Չելսի»-ի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ ո´չ իրեն, ո´չ էլ թիմին հարկավոր չէ որևէ ֆուտբոլիստ: Նշվում է, որ «Չելսի»-ն հետաքրքրված է նաև Սայիդո Բերայինոյի, Գոնսալո Իգուայինի, Ջեյմի Վարդիի, Էմանուել Ադեբայորի և Ռոբին վան Պերսիի ծառայություններով:

Հարի Քեյն(«Տոտենհեմ»)
Ո՞ւր կարող է տեղափոխվել՝ «Մանչեսթեր Յունայթեդ»

Բրիտանական «Daily Star»-ի տեղեկություններով՝ անգլիական «Տոտենհեմ»-ի հարձակվող Հարի Քեյնը կարող է փոխել ակումբային գրանցումը, սակայն չհեռանալ Անգլիայից: Ավելի կոնկրետ՝ ֆուտբոլիստը կարող է մարզական կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: «Մանկունյանցիներ»-ը պատրաստ են Քեյնի տրանսֆերի համար 50 միլիոն ֆունտ հատկացնել: Ամեն դեպքում աղբյուրը նշում է, որ այս տեղափոխությունը կարող է կատարվել միայն գալիք ամռանը: Ընթացիկ մրցաշրջանում Քեյնը 15 խաղում 8 գոլի հեղինակ է դարձել ԱՊԼ-ում:

Ջեյմի Վարդի(«Լեյչեսթեր»)
Ո՞ւր կարող է տեղափոխվել՝ «Վալենսիա»

«Վալենսիա»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Գարի Նևիլը ցանկանում է ուժեղացնել ակումբի հարձակման գիծն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ավագը, ով օրերս է ստանձնել «Վալենսիա»-ի գլխավոր մարզիչի պաշտոնը, հետաքրքրություն է ցուցաբերում անգլիական «Լեյչեսթեր»-ի հարձակվող Ջեյմի Վարդիի նկատմամբ: Այս մասին գրում է բրիտանական «Daily Star»-ը: Նշենք, որ Վարդին Պրեմյեր լիգայի ընթացիկ խաղարկությունում 15 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ, որից 11-ը՝ անընդմեջ՝ սահմանելով Պրեմյեր լիգայի բոլոր ժամանակների ռեկորդ, որի համար արժանացել է Գինեսի ռեկորդակիրների մրցանակին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում