«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսը, ով չի կարողանում խաղալ թիմի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալի հետ լուրջ կոնֆլիկտի պատճառով, դիմել է երկրպագուներին:
«Չեմ հիասթափեցնի նրանց, ովքեր ցանկանում են տեսնել ինձ խաղադաշտում: Դա իմ մոտիվացիան է: Կպայքարեմ, որպեսզի ազատություն ձեռք բերեմ և բավականություն ստանամ իմ մասնագիտությունից»,- Twitter-ի իր էջում գրել է Վալդեսը:
Դարպասապահը նաև լուսանկար է հրապարակել, որտեղ ձեռքում պահած թղթի վրա գրված է. «Այն, ինչ չի սպանում քեզ, ավելի ուժեղ է դարձնում»: