Թուրինի «Յուվենտուս»-ի պաշտպան Պատրիս Էվրան, ով վնասվածք էր ստացել «Միլան»-ի դեմ խաղում, այսօր շարք է վերադարձել, տեղեկացնում է Football-italia.net-ը:
Ըստ աղբյուրի` ֆրանսիացի պաշտպանը մասնակցել է «ծեր սենյորա»-ի այսօրվա մարզմանը:
Սպասվում է, որ եզրային պաշտպանը կարող է մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի` «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ հանդիպմանը:










































