«Ֆերարի»-ն ու «Մերսեդես»-ը ցանկանում են համագործակցել «Ֆորմուլա-1»-ի աշխարհի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերի որդու՝ Միկա Շումախերի հետ։ Տեղեկացնում է Autosport-ը։
16-ամյա ավտոարշավորդը երեկ ավարտել է ելույթը «Ֆորմուլա-4»-ում։ Այժմ նա պատրաստվում է հանդես գալ «Ֆորմուլա-3»-ում։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Շումախեր-կրտսերն այս շաբաթ եղել է «Ֆերարի»-ի՝ Մարանելոյում գտնվող բազայում։ Նա ակադեմիայի ղեկավար Լուկա Բալդիսիերիի գլխավորությամբ թեստ է անցել։