Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթանում է թենիսի տղամարդկանց «Մասթերս» մրցաշարը:
Կիսաեզրափակիչում բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյն ուժերը չափեց իսպանացի Դավիդ Ֆերերի հետ: Մարեյը կարողացավ երկու սեթի արդյունքում 6:4, 6:3 հաշվով առավելության հասնել Ֆերերի նկատմամբ՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչ, որտեղ հանդիպելու է Նովակ Ջոկովիչ – Ստան Վավրինկա զույգի հաղթողին:
Հավելենք, որ մրցավեճը տևեց 1 ժամ 37 րոպե: Մարեյի ու Ֆերերի անհատական հանդիպումների արդյունքը 11:6 է՝ հօգուտ բրիտանացու: