Ռուսաստանի Պրեմյեր լիգայի 15-րդ տուրի շրջանակում «Ուրալ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Ռոստով»-ին:
Հյուրերը կարողացան կամային հաղթանակ տանել տանտերերի նկատմամբ: Էդգար Մանուչարյանը, ով հանդես է գալիս «Ուրալ»-ի կազմում, այս հանդիպմանը դարձավ տանտերերի՝ մրցակցի դարպասը խփած միակ գոլի հեղինակը, սակայն այդ գոլը չօգնեց նրանց պարտությունից խուսափելու հարցում:
Նշենք, որ «Ուրալ»-ի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Վլադիմիր Խոսին:
«Ուրալ» – «Ռոստով»՝ 1:2
Գոլերը՝ 6´ Էդգար Մանուչարյան(1:0), 14´ Պոլոս(1:1), 85´ Վլադիմիր Խոսին(1:2, ինքնագոլ):





































