Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիսը Մոսկվայի «Սպարտակ»-ի հետ չեն մեկնել Գրոզնի` մասնակցելու նոյեմբերի 7-ին կայանալիք տեղի «Թերեք»-ի հետ մրցավեճին:
Մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ Մովսիսյանը, Օզբիլիսը, Ռոման Շիրոկովը, Ջանո Անանանիձեն, Ռոմուլոն, Եվգենի Մակեևը և Վլադիմիր Գրանատը մնացել են թիմի Տարասովկայի մարզաբազայում և կշարունակեն անհատական մարզումները` վնասվածքներից վերակագնվելուց հետո: Մոսկվայում է մնացել նաև Կիրիլ Կոմբարովը` հայմորիտի պատճառով:
Ռուսական ԶԼՄ-ներում շարունակում են լուրեր շրջանառվել, որ մոսկովյան ակումբը մտադիր է ձմռանը հրաժարվել Մովսիսյանի, Օզբիլիսի, Շիրոկովի, Դմիտրի և Կիրիլ Կոմբարովների, Դենիս Գլուշակովի ծառայություններից:







































