Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի շրջանակներում Լոնդոնի «Տոտնհեմ»-ն իր հարկի տակ ընդունել էր շվեյցարական «Բազել»-ին: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով:
Թիմերը դիտարժան ֆուտբոլ ցուցադրեցին` բազմաթիվ գոլային պահերով և գոլերով: Հանդիպման 34-րդ րոպեին արդեն հյուրերը երկու գնդակի առավելություն ունեին: «Բազել»-ը հաղթում էր 2:0 հաշվով: Սակայն 58-րդ րոպեին Ադեբայորը, այնուհետև փոխարինման դուրս եկած Սիգուրդսոնը փրկեցին «Տոտենհեմ»-ը պարտությունից:
Թիմերը թեժ պայքար էին մղում մինչև իսկ մրցավարի եզրափակիչ սուլիչը, բազմաթիվ սուր պահեր ստեղծեցին, սակայն հաշիվը մնաց անփոփոխ:






































