Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման մեկնաբանել է Լա Լիգայի 7-րդ տուրում կայացած մադրիդյան դերբին (1:1)
«Չկարողացանք երկրորդ գոլը խփել, բայց սա վատ արդյունք չէ թիմի դեմ խաղում, որը նախորդ մրցաշրջանում «Ռեալ»-ին հաղթել էր 4։0 հաշվով։ 1։1 հաշիվը վստահություն կհաղորդի առաջ շարժվելու հարցում։ «Ատլետիկո»-ի հետ բարդ է խաղալ, քանի որ նրանք խորը պաշտպանության են դիմում։
Ինձ հաճախ փոխարինելու հետ կապված հարցը պետք է տալ մարզչին։ Խաղադաշտ եմ դուրս գալիս, որպեսզի օգնեմ թիմին։ Իհարկե, մինչև կոկորդ կուշտ եմ փոխարինումներից։ Բայց հանգստություն եմ պահպանում ու շարունակում աշխատել։
«Ատլետիկո»-ի հետ խաղում ինձ փոխարինեցին, որպեսզի ուժեղացնեն պաշտպանությունը հանուն արդյունքի»,- հայտարարել է ֆրանսիացին։








































