Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն գրավեց «Գալաթասարայ»-ի դարպասը Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում ընթացող հանդիպման 9-րդ րոպեին և զբաղեցրեց առաջին հորիզոնականը ռմբարկուների մրցակցությունում:
Պորտուգալացի ֆուտբոլիստն իր ակտիվում արդեն 9 գոլ է գրանցել` 1 գոլով ավելի, քան հեղիանկել են «Բարսելոնա»-ի հարձակվող Մեսսին և «Գալաթասարայ»-ի ռմբարկու Բուրակ Իլմազը:








































