Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրի «Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղից հետո «Մանչեսթեր Յունաթյեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Պոլ Սքոուլզը պաշտպանության խոսքեր է հասցեագրել թիմի ավագ Ուեյն Ռունիին:
29-ամյա հարձակվողն ընդամենը մեկ գոլ է խփել Անգլիայի պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում, իսկ «Վոլֆսբուրգ»-ի դեմ հանդիպմանն էլ բաց է թողել հաշիվը հավասերեցնելու հիանալի հնարավորություն:
Հոկտեմբերի 4-ին «կարմիր սատանաներ»-ը խաղալու են «Արսենալ»-ի դեմ և, Սքոուլզի կարծիքով, Ռունին կարող է հիանալի դրսևորել իրեն այդ խաղում:
«Մենք գիտենք, թե ինչի է ընդունակ Ռունին: Իհարկե, Ուեյնը չփայլեց «Վոլֆսբուրգ»-ի դեմ հանդիպմանը: Սակայն մրցաշրջանը դեռ նոր է սկսվել: Բոլորս գիտենք, որ նա կարող է 20-25 գոլ խփել մեկ մրցաշրջանի ընթացքում: Կարծում եմ՝ «Արսենալ»-ի դեմ խաղում նա խաղադաշտ դուրս կգա և 2 կամ 3 գոլի հեղինակ կդառնա»,- Daily Mail-ը մեջբերում է Սքոուլզի խոսքերը:










































