Անգլիայի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Արսենալ»-ի դեմ խաղից առաջ Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ հանդիպմանն առանձնահատուկ մոտեցում չունի:
Լոնդոնյան երկու ակումբները Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում հանդիպումներ են անցկացրել երեքշաբթի և չորեքշաբթի, սակայն Անգլիայի ֆուտբոլի միությունը չի հետաձգել թիմերի՝ Պրեմիեր լիգայի շրջանակներում շաբաթ օրը կայանալիք դիմակայությունը:
«Կիրակի երեք խաղ կկայանա Անգլիայի առաջնությունում: «Չելսի»-ն և «Արսենալ»-ը խաղացել են երեքշաբթի և չորեքշաբթի: Ինչու՞ չհետաձգեցին խաղը: Դա հին պատմություն է:
«Արսենալ»-ի դեմ հանդիպմանը հատուկ մոտեցում չունեմ: Դա շատ սովորական խաղ է: Ինձ չի անհանգստացնում, որ «Արսենալ»-ը երկար ժամանակ չէր կարողանում հաղթել մեզ, իսկ այնուհետև առավելության հասավ Սուպերգավաթի խաղարկությանը»,- ESPN-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:






































