«Լիվերպուլ»-ի նախկին ավագ Սթիվեն Ջերարդն անդրադարձել է իր նախկին թիմակից Մարիո Բալոտելիին։ Իտալացի հարձակվողը ներկայումս վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Միլան»-ում։
«Անձնական խնդիրներ Բալոտելիի հետ չեմ ունեցել։ Օգնում էի նրան, գովեստի խոսքեր հղում, հետո հասկացա, որ նա անկառավարելի է, ինչպես ասում էր Ժոզե Մոուրինյոն։
Բալոտելին երբեք համաշխարհային մակարդակի խաղացող չի դառնա։ Այո, նա տաղանդավոր է, բայց չի օգտվում դրանից։ Նա պարբերաբար ավելորդ արտահայտություններ է անում հարցազրույցներին, պարբերաբար ուշանում է մարզումներից, ուշադրություն կենտրոնացնում իր վրա»,- Ջերարդի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ Բալոտելին նախորդ մրցաշրջանում «Լիվերպուլ»-ի կազմում Պրեմիեր լիգայում ընդամենը 1 գոլ է խփել։





































