Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն իր թիմակիցներին շնորհակալություն է հայտնել հերթական մարզումից առաջ: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Պորտուգալացի ֆուտբոլիստը 5 գոլ է խփել Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի «Էսպնայոլ»-ի դեմ արտագնա հանդիպմանը: Բենիտեսի սաները 6:0 հաշվով հաղթանակ են տարել նշված խաղում:
«Այդ հինգ գոլերը ոչ միայն իմն են, այլ նաև ձերը»,- ասել է Ռոնալդուն իր թիմակիցներին:
Հիշեցնենք՝ պորտուգալացի ֆուտբոլիստը գոլ չի խփել Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանի մեկնարկային երկու տուրերում: Սակայն «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին վստահություն է հայտնել, որ Քրիշտիանուն դարձյալ Պրիմերայի լավագույն ռմբարկու կդառնա:





































