Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության երրորդ շրջանում իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը 5 սեթի արդյունքում 6:3, 6:4, 4:6, 3:6, 4:6 հաշվով զիջել է Ֆաբիո Ֆոնինիին: Նադալը մեկնաբանել է իր խաղը:
«Ամենավատ թենիսն եմ ցուցադերում վերջին 10 տարում: Միշտ հաջող եմ հանդես եկել այս մրցաշարում: Խոստովանում եմ, որ անհաջող եմ հանդես գալիս, բայց կշարունակեմ պայքարել մինչև վերջ, որպեսզի մրցաշրջանը եզրափակեմ դրական նոտայով:
Այս պահին այդքան էլ սարսափելի չեմ խաղում, որքան մրցաշրջանի մեկնարկում: Եթե պարտվում եմ, նշանակում է` մրցակիցս ուժեղ է ինձնից:
Գիտեմ` որոնք են խնդիրներս: Կաշխատեմ շտկել դրանք»,- Նադալի խոսքերը մեջբերում է France Presse-ը: