Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին խոսել է իր ազգային ընտրանու ներկայիս մարզավիճակի և Մունդիալ-2014-ի ընտրական փուլի առաջիկա հանդիպումներից իր սպասելիքների մասին:
Հիշեցնենք, որ արգենտիացիների հակառակորդներն են Վենեսուելայի և Բոլիվիայի հավաքականները:
«Մի քանի պարտություններից հետո բոլորը քննադատում էին մեզ: Իսկ հիմա մենք կրկին դիտարժան ֆուտբոլ ենք ցուցադրում: Հուսով եմ՝ արդյունավետ ֆուտբոլ կցուցադրենք»:







































