Շվեյցարիայի Կարուժ քաղաքում «Ստադ դե Ժենև»մարզադաշտում կայացավ Բրազիլիայի և Իտալիայի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը: Այն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով:
Ընդ որում, Բրազիլիայի ընտրանին իր որկու գոլը խփել է մինչև առաջին խաղակեսի ավարտը: Բրազիլացիների կազմում աչքի ընկան Ֆրեդը և Օսկարը: Սակայն երկրորդ խաղակեսում իտալացիներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Հանդիպման 54-րդ րոպեին աչքի ընկավ Դանիելե դե Ռոսին, իսկ 3րոպե անց իր ակտիվում գեղեցիկ գոլ գրանցեց Մարիո Բալոտելին:
Հավելենք, որ հանդիպումն ընկերական էր, սակայն առատ էր դեղին քարտերով:
Brazil vs Italy 1:0 Fred by footballdaily1
Brazil vs Italy 2:0 Oscar by footballdaily1
Brazil vs Italy 2:1 De Rossi by footballdaily1
Brazil vs Italy 2:2 Balotelli by footballdaily1








































