Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Բրյուգե»-ի հետ խաղից առաջ խոսել է թիմի կիսապաշտպան Մարուան Ֆելաինիի մասին:
«Ֆելաինին կարող է խաղալ և՛ հենակետային գոտում, և՛ ենթահարձակվողի: Բայց այս տարի նա հանդես կգա առաջ քաշված հարձակվողի դիրքում, քանի որ իր իսկական դիրքում մենք բավական շատ ֆուտբոլիստներ ունենք»,- ասել է Վան Գալը:
Ֆելաինին կողմ է եղել նման հայտարարությանը՝ ասելով.
«Ես արդեն հարձակման գծում հանդեսգալու փորձ ունեմ ու կարող եմ փակել այդ գոտին: Այո, տարբերություն կա հարձակման և կիսապաշտպանության միջև, բայց ես հաճույք եմ ստանում խաղից»,-հոլանդացու հայտարարությանը պատասխանել է բելգիացին:





































