Ուկրաինական ֆուտբոլի լեգենդենրից մեկը՝ Անդրեյ Շևչենկոն, մտադիր է մարզչական արտոնագիր ստանալ:
Շևչենկոն իր մարզական կարիերան ավարտեց «Եվրո-2012»-ից անմիջապես հետո: Նա մարզչական A+B արտոնագիր ստանալու համար ուսումնառության կանցնի Ուկրաինայի լիցենզավորման կենտրոնում՝ 2013թ. ապրիլի 1-ից: Այդ մասին տեղեկացնում է Կիևի «Դինամո»-ի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ Շևչենկոյին կմիանան նաև «Դինամո»-ի մի շարք նախկին ֆուտբոլիստներ՝ Անդրեյ Անենկովը, Ալեքսեյ Անտյուխինը, Սերգեյ Բեխանարը, Օլեգ Վենգլիսկին, Վյաչեսլավ Կերնոզենկոն, Սերգեյ Լեժենցևն ու Վիկտոր Ուլյանիցկին:








































