Իտալական «Միլան»-ի գլխավոր մարզիչ Սինիշա Միշայլովիչը դժգոհ է մնացել իր թիմի ցուցադրած խաղից, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 1-ին տուրի շրջանակներում «Միլան»-ը պարտվեց «Ֆիորենտինա»-ին 0:2 հաշվով:
«Ես երբեք չեմ քննարկում մրցավարի որոշումները: Մինչ «Ֆիորենտինա»-ի խփած առաջին գնդակը մենք կարողանում էինք պահեր ստեղծել:
Էլիի հեռացումից հետո մրցակիցը գոլի հեղինակ դարձավ: Նույնիսկ հավասար կազմերով «Միլան»-ը դժվարանում էր խաղալ հավասարը հավասարի հետ: Երկրորդ գոլը հանեց բոլոր հարցերը»,- հայտարարել է Միխայլովիչը:









































