«Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրուիֆի կարծիքով` կատալոնական ակումբը սխալ որոշում է կայացրել Նեյմարի տրանսֆերի շուրջ:
Լուրեր են շրջանառվում, որ «Բարսելոնա»-ն և Նեյմարը նախնական համաձայնություն են ձեռք բերել, սակայն ֆուտբոլի հոլանդացի լեգենդը նշում է, որ պետք չի շտապել:
««Բարսելոնա»-ն չունի Նեյմարի ծառայությունների կարիքը: Թիմն առանց բրազիլացու էլ հիանալի է, և կարիք չկա նման գումար ծախսել:
Եթե Նեյմարը պատրաստ է խաղալ թիմի և Մեսսիի համար, ապա կինտեգրվի կոլեկտիվում: Մեսսին հատուկ դիրք ունի: Նա գնդակով նկարիչ է: Միայն հիմարը չի հարգի նրան»,- հայտարարել է Կրուիֆը:








































