Marca-ն հայտնում է, որ երեկ Մադրիդում կայացել է եռակողմանի հանդիպում` «Ատլետիկո»-ի, «Չելսի»-ի ներկայացուցիչների և Ռադամել Ֆալկաոյի գործակալի մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կոլումբիացի ֆուտբոլիստի`Լոնդոն տեղափոխության մանրամասները:
Եթե Ֆալկաոն պայմանագիր ստորագրի «Չելսի»-ի հետ, նրա աշխատավարձը 1 մրցաշրջանում 8 մլն եվրո կկազմի, իսկ «Ատլետիկո»-ն կհամալրի իր բյուջեն 35 մլն եվրոյով և նոր պայմաններով պայմանագիր կառաջարկի Տիբո Կուրտուային:






































