Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի կարծիքով` երկրպագուների աջակցությունը մեծ նշանակություն ունի թիմի հաջողությունների համար: Խորվաթ ֆուտբոլիստը փորձում է հնարավորինս ուշադիր լինել ակումբի երկրպագուների նկատմամբ:
«Մենք խաղում ենք մեր երկրպագուներին ուրախություն պարգևելու համար: Ցանկանում ենք հաղթել, որպեսզի կարողանանք կիսել երջանկությունը մեր ֆանատների հետ:
Նրանց աջակցությունը մեծ նշանակություն ունի անձամբ իմ և ամբողջ թիմի համար: Մենք երջանիկ կլինենք, եթե հնարավորություն ունենանք երկրպագուներին հաճելի պահեր պարգևել»,- նշել է Մոդրիչը:










































