Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նշել է, որ իր թիմի հարձակվող Պեդրոն դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում, տեղեկացնում է AFP-ն:
«Դժվար իրավիճակ է: Պեդրոն չի կարողանում կողմնորոշվել: Կցանկանայի, որ տրանսֆերային պատուհանը փակվեր: Այդ ժամանակ մենք կիմանայինք, թե ինչ ծրագիր կազմենք»,- հայտարարել է Էնրիկեն:
Հիշեցնենք, որ Պեդրոյի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:









































