Արգենտինայի ազգային հավքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հայտնել է, որ աշխարհի վերջին երկու առաջնություններում իր ազգային հավաքականը չցուցադրեց առավելագույն հնարավորությունները: Մեսսին քննադատել է նաև ինքն իրեն:
«Ընդունում եմ, որ Արգենտինայի ընտրանու կազմում հանդես եմ եկել ոչ պատշաճ կերպով: Աշխարհի վերջին երկու առաջնություններում Արգենտինայի ազգային հավաքականը չցուցադրեց առավելագույն հնարավորությունները:
Պարզապես, լրագրողներն ու երկրպագուները սպասում են, որ ես խաղադաշտ դուրս կգամ ու միայնակ հաղթանակ կտանեմ: Սակայն դա հնարավոր չէ»,- The Sun-ը մեջբերում է Մեսսիին:







































