Pacific Coast News տեղեկատվական գործակալությունը հրապարակել է շքեղ պենթհաուսի լուսանկարները, որը ըստ լրատվամիջոցների հավաստման՝ պատկանում է ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադմիր Կլիչկոյին:
Բռնցքամարտիկին պատկանող բնակելի տարածքի մակերեսը կազմում է 430 քմ: Այն գտնվում է Ֆլորիդա նահանգի Հոլիվուդ քաղաքում: Հարկ է նշել, որ այդ քաղաքը հանդիսանում է աստղերի սիրելի հանգստյան վայրերից մեկը: Կլիչկոյի պենթհաուսի հարևանությամբ գտնվում է Հոլիվուդ-Բիչ շքեղ լողափը:






































