Շուտով Մյունխենում կմեկնարկի Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Բավարիա»-«Արսենալ» պատասխան հանդիպումը: Թիմերի առաջին խաղը, որը կայացել է Լոնդոնում, ավարտվել է մյունխենյան ակումբի` 3:1 հաշվով հաղթանակով: Քիչ առաջ հրապարակվել են թիմերի մեկնարկային կազմերը:
«Բավարիա»` Նոյեր, Դանտե, վան Բյույտեն, Լամ, Խավի Մարտինես, Ռոբեն, Մյուլեր, Ալաբա, Լուիս Գուստավո, Կրոս, Մանջուկիչ:
Պահեստայիններ` Շտարկե, Ռաֆինյա, Կոնտենտո, Շակիրի, Տիմոշչուկ, Պիսարո, Գոմես:
«Արսենալ»` Ֆաբիանսկի, Մերտեզակեր, Կոսելյինի, Ջենկինսոն, Գիբս, Ռոսիցկի, Արտետա, Ուլքոտ, Ռեմզի, Կասորլա, Ժիրու:
Պահեստայիններ` Մանոնե, Վերմալեն, Դիաբի, Օքսլեյդ-Չեմբերլեն, Կոկլեն, Արշավին, Ժերվինիո:








































