Թենիսիստուհի Մարիա Շարապովան երրորդ անգամ անընդմեջ գլխավորել է ռուս հայտնիների ցուցակը, որը կազմել է Forbes ամսագիրը:
Շարապովայի տարեկան եկամուտը 29,7 մլն դոլար է գնահատվել: Լրատվամիջոցներում և հեռուստատեսությամբ թենիսիստուհու մասին խոսել են ավելի քան 7 հազար անգամ, իսկ Yandex-ում նրա մասին տեղեկություն են փնտրել շուրջ 831 հազար անգամ:
Երկրորդ տեղում Ֆիլիպ Կիրկորովն է, երրորդում՝ Գրիգորի Լեպսը: Իսկ չորրորդ հորիզոնականը դարձյալ մարզաշխարհի ներկայացուցիչ է զբաղեցնում՝ հոկեիստ Ալեքսանդր Օվեչկինը, ով հանդես է գալիս «Վաշինգտոն Քեփիթալզ»-ում և Ռուսասատանի հավաքականում: Եվս մեկ հոկեիստ՝ «Պիթսբուրգ Պինգվինս»-ի ներկայացուցիչ Եվգենի Մալկինը յոթերորդ տեղում է:
Հավելենք, որ Շարապովան գլխավորել է Forbes-ի կազմած ռուս հայտնիների ցուցակը նաև 2013 և 2014 թվականներին: