«Բարսելոնա»-ի գլախվոր մարզչի օգնական Խորդի Ռոուրան հայտարարել է, որ միայն այսօր կայանալիք վերջնական մարզումից հետո հայտնի կլինի՝ մասնակցելու է «Միլան»-ի դեմ խաղին Խավին, թե ոչ:
«Նրա վերականգնումը լավ ընթացքի մեջ է, բայց մենք կսպասենք վերջին մարզմանը և հետո նոր որոշում կկայացնենք», – ասել է Ռոուրան:
Հիշեցնենք, որ «Միլան»-ի դեմ առաջին խաղում կատալոնացիները զիջել են 0:2 հաշվով, իսկ այսօր ժամը 23:45-ին դուրս են գալու խաղադաշտ՝ փորձելու սեփական երկրպագուների աչքի առաջ հետ բերել կորցրածը:








































