Ոստիկանությունը շարունակում է հետաքննել հարավաֆրիկացի մարզիկի սենսացիոն գործը:
ВВС3-ի «Oscar Pistorius: What Really Happened?» հաղորդաշարի շրջանակներում Պիստորիուսի ըննկերը հայտարարել է, որ մարզիկի վիճակն օրեցօր վատթարանում է: Այս մասին տեղեկացնում է Eurosport-ը:
Հիշեցնենք, որ Պիստորիուսը մեղադրվում է ընկերուհուն սպանելու մեջ:
«Ամեն անգամ, երբ մենք ցանկանում ենք խոսել նրա հետ, Օսկարը խնդրում է աղոթել իր և իր ընտանիքի համար: Մենք ամեն պարագայում փորձում ենք հասկացնել նրան, որ նա ընկերներ ունի, որոնք միշտ կլինեն իր կողքին»,- ասել է Պիստորիուսի ընկեր Մայք Էզին:
«Նա հիմա ինքն իրեն չի վստահում: Պիստորիուսը նման է մի մարդու, ով միշտ որոնում է, բայց ելքը չի գտնում: Նա այնքան կոտրված է, որ վստահ եմ՝ շուտով կմտածի նաև ինքնասպանություն գործելու մասին: Սա չի կարող չանհանգստացնել ինձ»:






































