Oլիմպիական 18-ակի չեմպիոն Մայքլ Ֆելփսը հրավիրվել է Կազան` դիտորդի դերում ներկա գտնվելու ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությանը: Այդ մասին հայտնում է ТАСС-ը:
Ապրիլին հայտնի է դարձել, որ պատմության մեջ ամենատիտղոսակիր լողորդը չի ընդգրկվի ԱՄՆ-ի հավաքականի կազմում` առաջիկա մրցաշարին մասնակցելու համար:
Նշվում է, որ լողորդը դեռ չի արձագանքել հրավերին: Մրցաշարը մեկնարկելու է հուլիսի 24-ին և ավարտվելու է օգոստոսի 9-ին:






































