«Լիվերպուլ»-ի լեգենդար ավագ Սթիվեն Ջերարդը, ով տեղափոխվել է «Լոս-Անջելես Գելեքսի», քննադատել է թիմի 20-ամյա կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգին։
«Երբևէ չեմ տեսել, որ ֆուտբոլիստն իրեն նման կերպ պահի։ Կարելի է ցանկանալ այլ ակումբում խաղալ, բայց պարտավորությունները չկատարել չի կարելի։ Չէ՞ որ ակումբը քեզ վճարում է աշատավարձ, որը դու, ըստ պայմանագրի՝ պետք է վաստակես։
Եթե թիմը մեկնում է ուսումնամարզական հավաքի, նշանակում է՝ դու նույնպես պետք է լինես թիմի կազմում։ Չեմ հասկանում Ստերլինգին։ Նա իրեն փոքր երեխայի պես է պահում։
Եթե նա ցանկանում է փոխել ստեղծված իրավիճակը, պետք է հանդիպում նախաձեռնի ակումբի ղեկավարության ու մարզչական շտաբի հետ ու խնդրի իրեն վաճառել այլ ակումբի։ Բայց նրան կարող են մերժել։ Այդ պարագայում ստիպված է լինելու պայմանագրային պարտավորությունները մինչև վերջ կատարել, ինչպես իսկական պրոֆեսիոնալը։
Առայժմ Ռահիմի գործողություններում ողջամտություն չեմ նկատում։ Աշխարհի տարբեր երկրպաներից «Լիվերպուլ»-ի միլիոնավոր երկրպագուներ ցանկանում են Ստերլինգին տեսնել ակումբի մարզաշապիկով։ Անարդար է նման կերպ վարվել երկրպագուների հետ»,- Ջերարդի խոսքերը մեջբերում է The Guardian-ը։










































