Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը շարունակում է մնալ Լոնդոնի «Չելսի»-ի տրանսֆերային ծրագրերում:
Gazzetta dello Sport-ի տեղեկությունների համաձայն` Անգլիայի չեմպիոնները դարձյալ կփորձեն ձեռք բերել ֆրանսիացի ֆուտբոլիստի իրավունքները: Գրիզմանի տրանսֆերի դիմաց լոնդոնյան ակումբը պատրաստ է 50 մլն եվրո վճարել:
«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր թիմում տեսնել «Ատլետիկո»-ի կիսապաշտպանին և հուսով է, որ Գրիզմանը մի քանի անգամ կհզորացնի «Չելսի»-ի հարձակման գիծը:





































