Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հոլանդացի պաշտպան Դեյլի Բլինդը խոսել է 2014/15 մրցաշրջանի մասին, տեղեկացնում է Tutto Mercato-ն:
«Այս տարի մենք առաջընթաց գրանցեցինք, աշխատելով Վան Գալի հետ: Մարզիչը հավատաց ինձ և ասաց, որ ես կարող եմ հանդես գալ «կարմիր սատանաներ»-ի կազմում:
Շնորհակալություն եմ հայտնում Վան Գալին ինձ հավատալու և վստահելու համար: Կարծում եմ, որ գալիք մրցաշրջանում մենք կարող ենք պայքարել չեմպիոն դառնալու համար»,- հայտարարել է հոլանդացի պաշտպանը:







































