Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարծում է, որ իր թիմը կարող է կրճատել տարբերությունը «Ռեալ»-ից ու «Բարսելոնա»-ից:
«Միշտ իրատեսական հայացք եմ ուղղում դեպի ակումբը: Եթե գիտակցում ես՝ որտեղ ես գտնվում, միշտ կարող ես հասնել ավելիին:
Մեսսին ու Ռոնալդուն չեն խաղալու 100 տարի շարունակ: Կգա ժամանակ, երբ ավելի մոտ կլինենք «Բարսելոնա»-ին ու «Ռեալ»-ին: Դրան հասնելու համար կարող ենք անել մեկ բան՝ աշխատել ու պայքարել»,- Սիմեոնեի խոսքերը մեջբերում է Onda Cero-ն:







































